ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեղադրում և դատապարտում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը Իրաքի Մոսուլ քաղաքում ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչներին որպես «մարդկային վահաններ» օգտագործելու համար:
Երեկ փակ դռների ետևում քննարկումից հետո խորհուրդը հայտարարություն է տարածել Մոսուլում տիրող իրավիճակի վերաբերյալ: