ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել Հալեպին ուղղված ավիահարվածները՝ ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր իրավունք ունի որոշում կայացնելու՝ մատակարարել Ռուսաստանի ավիակիր խմբի նավերին վառելիք, թե ոչ։
«Ես մտահոգություններ ունեմ, որ ռուսական նավերի խումբը կարող է օգտագործվել Հալեպին ուղղված հարվածներն ուժեղացնելու համար։ Այս ազդանշանն ուղղում եմ դաշինքի բոլոր երկրներին»,- ասել է նա։