Ռուսաստանը Հնդկաստանին առաջիկա տարիներին մի քանի միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն կվաճառի՝ Գոայում պայմանագիր են ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Պայմանագրի համաձայն՝ Դելին Ռուսաստանից կգնի S-400 Triumph հակաօդային պաշտպանության համակարգեր, Kamov 226T մակնիշի ռազմական ուղղաթիռներ և չորս ռազմանավ: