Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են սպառազինության մի շարք տեսակների համատեղ արտադրության հեռանկարները՝ Բաքվում Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք քննարկել են մեր երկու պետությունների զինված ուժերի կողմից համատեղ զորավարժությունների անցկացման, սպառազինության համատեղ արտադրություններ ստեղծելու ծրագրերը: Ադրբեջանը ցանկանում է Պակիստանից ձեռք բերել ամենաժամանակակից և ճշգրիտ զինատեսակները: Այս հարցում Բաքուն և Իսլամաբադը կատարյալ փոխհամաձայնության են հասել»,- նշել է Ալիևը: Պակիստանի վարչապետի խոսքով էլ՝ Բաքվի և Իսլամաբադի տեսակետները համընկնում են նաև Քաշմիրի և Լեռնային Ղարաբաղի հարցերում: «Մենք կողմ ենք Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը»,- հայտարարել է Շարիֆը: