Hurriyet-ի տեղեկություններով` Մոսկվան և Անկարան բանավոր համաձայնության են եկել, որ Թուրքիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիայում համաձայնեցնում են միմյանց գործողությունները:
«Այս քայլի նպատակը երկու երկրների ռազմական օդանավերի կողմից մարտական առաջադրանքների կատարման ժամանակ միջադեպերի բացառումն է»,- գրում է թուրքական թերթը: Hurriyet-ի տեղեկություններով՝ համաձայնություն կայացվել է անցած շաբաթ` Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովի Անկարա այցի շրջանակում:
«Չի բացառվում, որ առաջիկայում կողմերը մարտական թռիչքների համակարգման պաշտոնական հուշագիր ստորագրեն»,- թերթին փոխանցել են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի աղբյուրները: