Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի զինված ուժերում մեծածավալ փոփոխություններ են տեղի ունենում, մասնավորապես՝ զինտեխնիկայի համալրման առումով:
Մեր աղբյուրը, չցանկանալով հրապարակավ ներկայացնել ռազմական որոշակի գաղտնիքներ, միայն նշեց, որ ոչ միայն նոր զինատեսակներ են մատակարարվում համապատասխան զորամասերին, այլև լուրջ ուսումնական շրջան է մեկնարկել զինվորների համար: «Նպատակն այն է, որ տանկային զորամասում ծառայած զինվորը կարողանա նվազագույնը տանկ վարել իմանալ»,- խորհրդավոր ակնարկով ասաց մեր աղբյուրը, հավելելով, որ քառօրյա պատերազմը շատ բացթողումներ ջրի երես հանեց:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, ի պատիվ հայկական բանակի գործող հրամանատարության, այս թերությունները մեկ առ մեկ քննվել են և աստիճանաբար շտկվում են:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ