Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ «ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը»: Գնդի տարածքից պարբերաբար պայթյունների ձայներ էին լսվում: Սարի թաղի բնակիչների նկարահանած տեսանյութերում էլ երևում էր, թե ինչպես է ՊՊԾ գնդի տարածքից ծուխ դուրս գալիս: