Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբին ուղղված կոչ-հայտարարությամբ հստակեցրել է քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով կարող են մեղադրվել ՊՊԾ գունդը գրաված անձինք։
Հոդվածները երեքն են՝ պատանդ պահելը, շենք և շինություններ զավթելը և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը կամ կրելը։ Ծառայությունը զգուշացնում է, որ այս հոդվածներով նախատեսվում է առնվազն 15 տարվա ազատազրկում։ Նախաքննական մարմինն առայժմ չի հստակեցնում, թե գունդը գրավելու առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում քանի ազատազրկված կա։ ԱԱԾ-ն միայն տեղեկացրել է, որ նոր ձերբակալություններ է իրականացվել և բացահայտվել զինված խմբին օժանդակություն ցույց տվող անձանց խումբ։