«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ադրբեջանը Թուրքիայի ՌՕՈւ-ին տարածքներ է փոխանցում

Ադրբեջանը Թուրքիայի ՌՕՈւ-ին տարածքներ է փոխանցում
23.07.2016 | 01:56

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ադրբեջանը Թուրքիայի ռազմաօդային ուժերի օգտագործմանն է փոխանցում Բաքվից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայանի տերմինալը, որոշ տարածքներ Գիզիլ Շյարգ կոչվող զինվորական ավանում:

Թերթեևը գրեցին, որ Թուրքիան Ադրբեջանում ռազմաօդային ռազմակայան է հիմնադրում: Սակայն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը հերքեց այդ լուրերը՝ ասելով, թե դրանք հիմնազուրկ են և իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա բացատրությունների՝ թուրքական ռազմաօդային ուժերի տրանսպորտային օդանավերը արդեն ավելի քան 15 տարի օգտագործում են այդ օդանավակայանը՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո տեղափոխելով Ադրբեջանի խաղաղապահներին: Իսկ բնակելի շենքում թուրք օդաչուները հանգստանում են, և, ըստ նրա պարզաբանումների, Ադրբեջանի նախագահի ստորագրած հրամանագրով թուրքական կողմին վարձակալության են տրվում նրանց կողմից վաղուց օգտագործվող օբյեկտները: Ռազմական հարցերով փորձագետ Ուզեիր Ջաֆարովը «Թուրան» լրատվական գործակալությանն ասել է, որ հիմա այդ օբյեկտները դիվանագիտորեն ամրագրված կարգավիճակ կունենան:

Ջաֆարովը ևս նշել է, որ դրանց փոխանցումը թուրքական կողմին չի նշանակում ռազմակայան ստեղծել, քանի որ ռազմակայանի համար նախ պետք է փոխվի Ադրբեջանի ռազմական դոկտրինը, որը հիմա բացառում է երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայանի տեղակայումը, և երկրորդ՝ ռազմակայանը լրիվ փակ տարածք է, որը գտնվում է օտարերկրյա զինվորականների ինքնավար ղեկավարման տակ, իսկ տվյալ դեպքում Թուրքիային փոխանցված շենքը բնակելի թաղամասում է, տերմինալն էլ օդանավակայանի մի մասն է կազմում:

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ