«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը հզորացնում է Հայաստանի անվտանգությունը

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը հզորացնում է Հայաստանի անվտանգությունը
08.07.2016 | 19:18

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը կարող է ամրապնդել երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի նախկին դիվանագետ, դեսպան Քենեթ Յալովիցը՝ մեկնաբանելով Լեհաստանում սկսվող Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը:


«Ողջունելի կլիներ, եթե Հայաստանը նույնպես քայլեր ձեռնարկեր այդ ուղղությամբ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության սերտացումը կնպաստեր արտաքին քաղաքականության ոլորտում մանևրելու ազատությանը»,- ասել է նա:


Յալովիցի խոսքով, Արևմուտքում գիտակցում են, որ Երևանն առավել սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ։ «Միանշանակ հասկանալի է, որ Հայաստանը բարդ երկընտրանքի առջև է, սակայն այդ քայլերն առավել կավելացնեին Հայաստանի անկախության աստիճանը և դա հենց այն է, ինչ ԱՄՆ-ը կցանկանար տեսնել»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ