Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ռուսաստանի «արգելված գոտու» ռազմավարության նորագույն տարածքը՝ Հարավային Կովկաս

Ռուսաստանի «արգելված գոտու» ռազմավարության նորագույն տարածքը՝ Հարավային Կովկաս
22.06.2016 | 17:41

Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության ոլորտում գործարքը Սև ծովում ՆԱՏՕ-ին դիմակայելու ավելի լայն պլանի մաս է՝ The National Interest-ում գրում է Էդուարդ Աբրահամյանը (բրիտանական Լեսթերի համալսարանի գիտաշխատող և տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան)։ Մինչդեռ ՆԱՏՕ-ն վճռական է ջանքերում՝ կանխելու ռուսական հաստատակամությունն իր արևելյան թևերին, Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Հայաստանի հետ համատեղ տարածաշրջանային օդապաշտպանական համակարգի ստեղծման՝ ի պատասխան Սև ծովի արևելյան ծայրամասերում Ատլանտյան դաշինքի աշխուժության։ Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանի ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգի մասին համաձայնագիրը նախատեսված է բարձրացնելու Ռուսաստանի վերահսկման ունակությունները։


Փաստաթուղթը սահմանում է Հայաստանի ՀՕՊ ակտիվների ենթակայություն ՌԴ հարավային ռազմական շրջանի օպերատիվ- ռազմավարական հրամանատարության ներքո։ Համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը հավելյալ տարր է՝ մեծացնելու Ռուսաստանի արգելամուտք / արգելված գոտի (A2/AD) ռազմավարությունը սևծովյան շրջանում։ Նման մոտեցումը որդեգրվել է 2014-ին ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցմանը հաջորդած՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վատթարացման լույսի ներքո։ Արևմուտքի հետ մրցակցության պայմաններում՝ Պուտինի A2/AD ռազմավարությունը վերաբերում է զենիթային և հականավային զենքի պոտենցիալ կիրառմանը՝ դաշնակիցների տարածքների ամրապնդման գործում ՆԱՏՕ-ի ուժերի տեղաշարժի խոչընդոտմանը։ Չնայած ֆինանսական և տեխնոլոգիական դժվարություններն ըստ ամենայնի սահմանափակում են ՆԱՏՕ-ի պաշտպանական և զսպման ռազմավարության իրագործմանն արդյունավետ պատասխանի Ռուսաստանի տարբերակները, կան օբյեկտիվ քաղաքական խոչընդոտներ, որոնց առերեսվում է Մոսկվան։


Խոսքը Եվրաատլանտյան տարածքում ինտեգրվելու Վրաստանի ձգտման մասին է, որ նշանակում է աշխարհագրական խոչընդոտներ Սև ծովի հյուսիսարևելյան թևում Ռուսաստանի արդյունավետ ռազմաքաղաքական գերիշխանության համար։ Մոսկվան ձգտում է համաձայնեցված ռազմական գործունեության մեջ ներգրավել Հայաստանը, որը Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ-ի անդամ է։ Նրա անվտանգության կապերը Հայաստանի հետ նաև ամրագրված են երկկողմ համաձայնագրերով, որոնք ձեռք են բերվել Մոսկվայի հետ 1995-ին՝ ուղղված ռուսական խոշոր զորակազմի տեղակայմանն ու աջակցմանը, ներառյալ Գյումրու 102-րդ բազան և Երևանի մոտ գտնվող ավիաբազան։ Այդ առանձին միավորները կազմում են Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի անբաժանելի մաս՝ Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի, Սևծովյան նավատորմի և Ղրիմի ՀՕՊ ստորաբաժանումների, Հարավային Օսիայի և Աբխազիայի բազաների հետ։ Ամուր ինտեգրված հակաօդային պաշտպանությունը Հայաստանի հետ կամրապնդեն Հարավային ռազմական շրջանի գործառնական կարողությունները՝ ամրապնդելով ռուսական A2/AD պորտֆելը տարածաշրջանում։


ՆԱՏՕ-ի տեսանկյունից՝ Ռուսաստանի կողմից A2/AD-ի կարողությունների բարելավումը Ղրիմում առանձնակի մտահոգիչ է, քանի որ նախատեսված է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքային բարելավումը խաթարելու համար։ Ինչ վերաբերում է Վրաստանին՝ Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը կլանելու Մոսկվայի նախաձեռնությունը՝ զուգորդված անջատողական տարածաշրջաններում Ռուսաստանի ռազմական հզորության ավելացմամբ, ըստ ամենայնի կհանգեցնի Թբիլիսիում հավելյալ մտավախության։


Համաձայնեցվել է, որ ինտեգրված ՀՕՊ համակարգին տրվի «առանձին տարածաշրջանի» կարգավիճակ։ Համապատասխան համաձայնության՝ կողմերը կհատկացնեն իրենց հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվները՝ իրականացնելու հավաքական անվտանգության վերահսկողություն «տարածաշրջանում», ինչը կնշանակի, որ Ռուսաստանը կկարողանա հաստատել «վերահսկողության համակարգ» Հարավային Կովկասի օդային տարածքում։


Նախաձեռնվելով 2015-ի վերջին, Մոսկվայում, որտեղ նախնական համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից, միացյալ ՀՕՊ համակարգը ներկայացվում է որպես հավաքական պաշտպանության բաղադրական մեխանիզմ՝ հիմնված հիերարխիկ սկզբունքների վրա։ Որպես այդպիսին, 6-րդ կետի համաձայն՝ ինտեգրված հավաքական ՀՕՊ համակարգի ռազմավարական հրամանատարությունը Կովկասում այսուհետ կլինի ռուսական օդատիեզերական ուժերի գերագույն հրամանատարի պարտականությունը «պոտենցիալ սպառնալիքների» դեպքում։ ՌԴ նոր ռազմական դոկտրինի համատեքստում, Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցանկացած գործունեություն, չի նշվում գործընկերային ծրագրերը հետխորհրդային պետությունների հետ, Մոսկվայի կողմից ընկալվում է որպես պոտենցիալ սպառնալիք Ռուսաստանի շահերին։ Այդ պատճառով, առաջիկա շաբաթները մինչ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Հայաստանի խորհրդարանը պետք է վավերացնի ՀՕՊ համակարգի համաձայնագիրը։


Արևմուտքի և Ռուսաստանի միջև աճող դիմակայության պայմաններում Հայաստանը դարձել է ավելի ու ավելի մեկուսացված՝ հաշվի առնելով Մոսկվայի կողմից շարունակվող ճնշումը՝ լքելու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ ինտեգրման կուրսը։ Որպես հետևանք՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության կայունությունը խախտվել է, մինչդեռ ԵՄ-ի հետ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում։ Այդ ֆոնին Երևանի հայտը Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգի համար կխճճի Հայաստանի հարավային շրջանում ՆԱՏՕ-ի աշխատունակությունը սահմանափակելու Մոսկվայի գործունեությունը։ Ավելի կարևոր է, որ որոշ հանգամանքներում՝ ըստ համաձայնագրի, Ռուսաստանը հասանելիություն կստանա Հայաստանում տեղակայված հակաօդային պաշտպանության ակտիվներին։ Հայաստանի տրամադրության տակ կան երկիր-օդ դասի մի շարք հրթիռային համակարգեր, ներառյալ համեմատաբար առաջադեմ S-300PS մի քանի գումարտակներ (ՆԱՏՕ-ում հայտնի է SA-10 Grumble անունով), որոնք նաև շահագործման մեջ են ԼՂ տարածքում։


Ի հավելում՝ 2014-ի վերջին Ռուսաստանը S-300B գումարտակ է տեղակայել իր 102-րդ ռազմաբազայում, որը նույնպես մեծացնում է ռիսկերը Հայաստանի և Վրաստանի համար՝ փաստացի ներգրավելով այդ պետությունները որպես օբյեկտներ հակառակորդի հետ տարածաշրջանային մրցակցությունում։
Բելառուսի (2009) և Ղազախստանի (2013) հետ համանման համաձայնագրերի նման հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ը նախատեսում է տարածքային հասանելիության արգելման բաղադրիչներ և առնվազն կբարդացնի Վրաստանի պաշտպանունակության աճը։
Օդային տարածքի արգելման շնորհիվ «վերահսկման համակարգի» համալիրը ստեղծվում է՝ Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում հականավային հրթիռային համակարգերի և կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների հարվածային ուժերի տեղակայմանը զուգահեռ։ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող այս բոլոր միջոցառումները դրամատիկորեն փոխել են իրավիճակն անվտանգության պլանում՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար ստեղծելով զգալի դժվարություններ տարածաշրջանում իշխանության հետագա նախագծման համար։


Հայաստանի հակաօդային պաշտպանության հնարավորութունները ստորադասելու Կրեմլի նախաձեռնությունը, հավանաբար, կբարձրացնի ռիսկերը սևծովյան անվտանգության միջավայրում։
ԱՄՆ-ը, տարածաշրջանային կայունության աճի համար նախատեսված ՆԱՏՕ-ի նոր ծրագրերի հետ համատեղ, կարող է ներկայանալ որպես այլընտրանք Ռուսաստանին՝ մեծացնելով Հայաստանի մանևրականությունը։


Ըստ էության՝ Հայաստանի կառավարությունը դժկամ է վավերացնելու նման համաձայնագիրը Ռուսաստանի հետ։ Այնուամենայնիվ, ինչպես որոշ հայ խորհրդարանականներ են ակնարկում, ձգձգվող վավերականացման դեպքում Մոսկվան կարող է ճնշում գործադրել Երևանի վրա՝ ի պատասխան ուշացնելով ռազմական տեխնիկայի մատակարարումը։ Այլ կերպ ասած՝ Սև ծովի անվտանգության հարցերում ԱՄՆ/ՆԱՏՕ ակտիվ ներգրավվածությունը հավանաբար կապահովվի էական հնարավորություններ Հայաստանի համար՝ մեղմացնելու Ռուսաստանի չափազանց մեծ ազդեցությունը։


Վերջապես, Վրաստանի անվտանգության համար պոտենցիալ սպառնալիքը վերացնելու համար, որը բխում է միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումից, Թբիլիսիի և Երևանի միջև այդ խնդրով երկկողմ համաձայնագիրն առաջնահերթ կարևորություն ունի։ Նման համաձայնագիրը կարող է ունենալ հուսադրող տարրեր, որ երկու պետությունները հանձնառու են չներգրավվելու գործունեությունում, որը կարող է պոտենցիալ ազդել միմյանց անվտանգության ու պաշտպանության վրա։

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ