Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից, կրակոցները կրել են անկանոն բնույթ:
ՊԲ առաջապահ զորամասերը չեն պատասխանել հակառակորդի սադրիչ քայլերին և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: