ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը:
Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: