Stratfor վերլուծական գործակալությունը, վկայաբերելով արբանյակային լուսանկարները, հայտարարել է, որ Սիրիայում՝ Պալմիրայից ոչ հեռու տեղակայված և Ռուսաստանի կողմից օգտագործվող ավիաբազայի վրա հարձակման հետևանքով ոչնչացվել է չորս ռուսական Ми-24 ուղղաթիռ: Մայիսի 24-ին գործակալությունը հաղորդել է, որ ոչնչացվել է նաև 20 ավտոմեքենա:
Մայիսի 14-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ավիաբազայի վրա հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով ռուսական չորս ուղղաթիռների և ռազմամթերքով բեռնված քսան ավտոմեքենաների ոչնչացման մասին: Stratfor-ը հայտարարում է, որ ուղղաթիռների ոչնչացումը «դաժան ահազանգ է մշտական վտանգի մասին, որին Ռուսաստանը բախվում է Սիրիայի իր առաքելության ընթացքում»: