Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Զինված ուժերի սպառազինության պետ- վարչության պետ Մելսիկ Չիլինգարյանը:
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.
Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից»: