Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգիստ է եղել: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: