Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ. Գեներալ-լեյտենանտ Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»:
Մեկ այլ որոշմամբ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ: