«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Stratfor. Ղարաբաղի խնդրի շուրջ առաջիկա շաբաթներին դիվանագիտական ջանքերի մակարդակը սովորականից բարձր կլինի

Stratfor. Ղարաբաղի խնդրի շուրջ առաջիկա շաբաթներին դիվանագիտական ջանքերի մակարդակը սովորականից բարձր կլինի
29.04.2016 | 01:22

Stratfor վերլուծական ընկերությունը հոդված է հրապարակել Ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ: Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա շաբաթներին Լեռնային Ղարաբաղի շուրջ դիվանագիտական ջանքերի մակարդակը «սովորականից բարձր կլինի»:
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ցածր ինտենսիվության բախումները դիվանագիտական ինտենսիվ ջանքեր են պահանջում ավելի հզոր տերությունների՝ օրինակ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի կողմից: Լայնածավալ հակամարտության բռնկումը հնարավոր է ցանկացած պահի, չնայած ենթադրվում է, որ կլինեն բանակցություններ նոր համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Մինչդեռ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ավելի «լայն կարգավորումը» դեռ շարունակում է պատրանքային մնալ:
Հիշեցնելով Ռուսաստանի գործընկերների հետ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ հանդիպումները ու Ադրբեջանի ու Թուրքիայի շփումները՝ փորձագետները եզրակացնում են, որ «այցելությունների ինտենսիվությունը ցույց է տալիս Կովկասի աշխարհքաղաքական բարդությունը: Արտաքին դերակատարների հարաբերությունները ազդում են ոչ միայն այդ տարածաշրջանի կառավարությունների, այլեւ այնտեղ բնակվող մարդկանց վրա»:


«Հայաստանում, օրինակ հարյուրավոր ցուցարարներր ապրիլի 13-ին փողոց էին դուրս եկել՝ Ռուսաստանի կողմից Ադբեջանին զենքի վաճառքի դեմ բողոքելու:
(Չնայած Մոսկվան Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է ու այդ երկրում ռազմակայան ունի, նաեւ քաղաքական ու տնտեսական սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ): Ցուցարարները պնդում էին, որ ամսվա սկզբին մարտական գործողությունների վերսկսմանը մեծամասամբ նպաստել է նաեւ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը, այս մեղադրանքն իհարկե զուրկ չէ ճշմարտությունից, քանի որ Ադրբեջանն այդքան հակված չէր լինի ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղի դեմ, եթե վերջին տասնամյակում մեծ ներդրումներ չաներ իր սպառազինության ոլորտում»- ասվում է հոդվածում:


Առաջիկա շաբաթների ընթացքում դիվանագիտական գործունեությունը կշարունակվի: Երեւանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղում պահպանել ստատուս քվոն: Ռուսաստանն էլ իր հերթին դժվար թե ցանկանա փոխել ստատուս քվոն այս վիճահարույց տարածքում: Փոխարենը Մոսկվան կարող է ավելի շատ շահագրգռված լինել այս հակամարտությունը ոչ թե սառեցված, կամ թեժ, այլ կառավարելի վիճակում պահելու հարցում, որպեսզի կկարողանա կատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ անմիջական միջնորդի դերը: Նման սցենարը կուժեղացներ Մոսկվայի ազդեցությունը երկու երկրների վրա: Առաջիկա շաբաթներին Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ դիվանագիտական ջանքերի մակարդակը կշարունակի մնալ սովորականից ավելի բարձր, քանի որ տարածաշրջանային դերակատարները ճնշում են գործադրում Հայաստանի ու Ադրբեջանի վրա՝ խաղաղ բանակցություններ սկսելու հարցում: Այս հակամարտության թե ընդգրկուն, թե նույնիսկ մասնակի լուծումը քիչ հավանական է միջնաժամկետ հեռանկարում, չափից շատ են բարդացնող գործոններն ու կարգավորմանը խոչընդոտելու հարցում շահագրգռված կողմերը: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղում կպահպանվի ռազմական էսկալացիայի հավանականությունը, որի հետեւանքները կարող են այս փոքրիկ տարածքի սահմաններից շատ ավելի հեռու տարածվել:

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ