Պաշտպանության համակարգում նոր հրաժարականներ չեն լինելու՝ «Ազատության» հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու համար գտնվում է Մոսկվայում։ Օհանյանն ասել է, որ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպումներ չի ունեցել, նրանց հետ բանակցություններ էլ չեն սպասվում, «քանի դեռ ադրբեջանցիները կրակում են»: Ռուսաստանի հետ հարաբերություններն առաջվա պես գործընկերային են, «ոչինչ չի փոխվել»: Այժմ աշխատում են ձեռք բերած սպառազինությունը արագորեն Հայաստան հասցնելու ուղղությամբ: