Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում պահանջվում է զսպվածություն դրսևորել, առաջնահերթ խնդիրն այն է, որ ագրեսիայի հերթական բռնկում թույլ չտրվի, ապրիլի 27-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այն, ինչ այժմ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր դրույթի հաստատումն է, որը հնչեցրել ենք նախորդ ճեպազրույցներում, այն է՝ այժմ, ինչպես երբևէ, անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել և գործը տանել կայունության վերականգնման ուղղությամբ», ասել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ-ում «խորապես համոզված են», որ անհրաժեշտ է կողմերը վերականգնեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի կայուն խաղաղ կարգավորման ձեռքբերմանը: «Սկզբունքորեն կարևոր ենք համարում ակտիվացնել աշխատանքը առկա պայմանավորվածությունների հիման վրա»: «Այժմ առաջնահերթ խնդիրն անկասկած իրավիճակի հանդարտվելն է, նոր ագրեսիա, նոր արյունահեղություն թույլ չտալը և, անկասկած, այն մթնոլորտի վերականգնումը, որը կնպաստեր իրավիճակի հանդարտմանը և բանակցային գործընթացի գործարկմանը: Դրանք սկզբունքորեն կարևոր են»,- ընդգծել է Զախարովան: