«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Վարչապետը պատրա՞ստ է իր ունեցվածքը բանակին տալ

Վարչապետը պատրա՞ստ է իր ունեցվածքը բանակին տալ
24.04.2016 | 15:51

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծիծեռնակաբերդում պատասխանելով լրագրողերի հարցերին՝ անհիմն և անտրամաբանական համարեց դիտարկումները, թե շատ պաշտոնյաններ, այդ թվում՝ ինքը, ապօրինի են հարստացել: «Որևէ դեպք չենք կարող ասել, որ վարչապետը՝ օգտվելով իր լիազորություններից, իր դիրքից, հարստություն է կուտակել: Իհարկե, չեմ լսել որևէ մի քաղաքացի, լրագրող կամ գործիչ, որ կանգնի և ասի, որ վարչապետն այս ծրագրերն է իրականացրել և հարստացել է ապօրինի ճանապարհով: Եթե որևէ քաղաքացի, քաղաքական ուժ կլինի, նման հարցադրում կանի՝ հիմնավոր ես պատրաստ եմ պատասխանել»,-ասաց նա: Հովիկ Աբրահամյանը նշեց, թե ապրիլի 13-ին լրացել է իր վարչապետ նշանակման 2 տարին. «Հայտարարում եմ, որ որևէ քայլ չեմ իրականացնել, որի համար ես կամաչեմ»: Լրագրողների հարցին՝ որտեղի՞ց վարչապետին այդքան շքեղ դղյակներ՝ պատասխանեց, թե ինքը հայտարարագրում հիմնավորել է, կա աղբյուրը և հնարավորություն կա ծանոթանալ:

Հարցին, թե պատրաստ է իր ունեցվածքը տրամադրել բանակի կարիքների համար՝ վարչապետը պատասխանեց. «Եթե անհրաժեշտություն լինի, միշտ պատրաստ ենք, բայց մեր պետությունը որևէ նման ֆինանսական խնդիր չունի սպառազինելու բանակը: Դուք հերիք է ժողովրդին թյուրիմացության մեջ գցեք: Ձեր սուտ տեղեկատվությունը, ձեր պահվածքը հենց բերում է մի երևույթի, որ դառնում է անկառավարելի, այսինքն՝ ձեր պարտքն է մարդկանց ճիշտ ինֆորմացիա տրամադրել հասարակությանը, իսկ դուք մտածում եք սուր հարցեր տալ, հեղինակությունը բարձրացնել։ Ինչ ուզում եք ապացուցեք, անհիմն է»,-ասաց նա և խորհուրդ տվեց ժողովրդի անունից չխոսել:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ