Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելու պայմանագրերի կնքման գործընթացը բնականոն հունով առաջ է գնում՝ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք որևէ ֆինանսական միջոցի խնդիր չունենք՝ մեր բանակը սպառազինելու, դա որևէ մեկի համար քննարկման առարկա թող չդառնա»: Նա ընդգծեց, որ սպառազինության համար որքան գումար անհրաժեշտ է՝ տրամադրվել է: