Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Բրիտանական խորհրդարանը Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի գործողությունները որակել է ցեղասպանություն

Բրիտանական խորհրդարանը Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի գործողությունները որակել է ցեղասպանություն
21.04.2016 | 13:24

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը միաձայն ցեղասպանություն է որակել Սիրիայում և Իրաքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հանդեպ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները: Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Ֆիոնա Բրյուստը, որ ներկայացրել է նախաձեռնությունը, նշել է, որ Միջազգային քրեական դատարանն ի վիճակի չէ որոշում կայացնել ցեղասպանության ձևակերպման վերաբերյալ, եթե հայց չլինի: «Հենց այդ պատճառով էլ այս առաջարկին աջակցությունն այդքան կարևոր է։ Ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է»,- ասել է նա: The Guardian-ը նշում է, որ դեպքն «աննախադեպ է պատգամավորների համար, որ միասին ցեղասպանություն են որակել ԻՊ-ի գործողությունները»։ Համայնքների պալատը կոչ է արել նաև հարցը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ