Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում Ազգային գվարդիայի ստեղծման մասին՝ ՆԳՆ Ներքին զորքերի հիման վրա, հայտնում է RIA Novosti-ն:
«ՆԳՆ Ներքին զորքերի հիմքի վրա մենք կստեղծենք կատարողական իշխանության նոր դաշնային մարմին, կստեղծենք Ազգային գվարդիա, որը կզբաղվի ահաբեկչության, կազմակերպված հանցագործության դեմ պայքարով, և ՆԳՆ-ի հետ սերտ կապ պահպանելով կշարունակի կատարել այն ֆունկցիաները, որոնք կատարել են ՕՄՕՆ-ը, Արագ արձագանքման հատուկ ջոկատը և այլն»,- հայտարարել է նա: