ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ՌԴ-ն դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակ»-ի ձևաչափը փոփոխելուն: «Ռուսաստանը գտնում է, որ նման փորձերն անարդյունավետ են և նպատակ ունեն խաթարել համանախագահների դերն ու առանց այդ էլ հակամարտության կարգավորման դժվար գործընթացը: «Եռյակի» ձևաչափը, որի դերն ամրագրված է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներում, գործող է և չի պահանջում ճշգրտումներ» , ասել է Ալեքսանդր Լուկաշևիչը: