Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Նա Մոգերինիին տեղեկացրել է զինված ուժերի շփման գծում վերջին լարվածության մասին և հայտարարել, որ հիմնական պատճառը հայկական զորքի ներկայությունն է Ադրբեջանի օկուպացված տարածքներում: -«Այդ իսկ պատճառով, լարվածության վերացման և խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին հասնելու համար անհրաժեշտ է, որ հայկական զորքը դուրս բերվի բոլոր օկուպացված տարածքներից», - ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է սկսել «լուրջ քաղաքական գործընթաց հակամարտության կարգավորման ուղղությամբ»: