Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակը դադարեցնելուց հետո ռուս պաշտոնյաները հայտարարություններով են հանդես եկել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կարող է Կովկասում խոշոր հակամարտության հանգեցնել: «Այդ պատճառով առաջնորդները, նախ և առաջ՝ Ադրբեջանի ղեկավարը, պետք է սա գիտակցեն»,- փաստել է Բորդյուժան` հավելելով, որ ՀԱՊԿ-ն իր ներուժը գործադրում է Ղարաբաղում ճգնաժամի վերացման ուղղությամբ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղում կրակի վերսկսումը կանխելու համար: