ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը տեղեկացնում է, որ սահմանի ողջ երկայնքով ժամը 12.00-ից դադարեցվել են բոլոր տեսակի փոխհրաձգությունները։ Այժմ տիրում է հարաբերական անդորր։
Այն հարցին, թե հրադադարը փոխհամաձայնեցվա՞ծ է, Հասրաթյանը պարզաբանել է, որ կատարում են ղեկավարության՝ կրակը միակողմանի դադարեցնելու հրամանը։