Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Հակառակորդն ունի և զինծառայողների, և զինտեխնիկայի բազմաթիվ կորուստներ

Հակառակորդն ունի և զինծառայողների, և զինտեխնիկայի բազմաթիվ կորուստներ
02.04.2016 | 17:29

Հակառակորդը սահմանի ամբողջ երկայնքով գիշերվանից սկսել է հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներ՝ կիրառելով ծանր տեխնիկա և փորձելով մի ներթափանցել Արցախի տարածք: «Հակառակորդը ստացել է համարժեք ուժգին պատասխան, ունի բազմաթիվ կորուստներ, խոցվել է հակառակորդի ուղղաթիռը, նա ունի կորուստներ ինչպես զինտեխնիկայի, այնպես էլ բազմաթիվ զինծառայողների: Ադրբեջանական սահմանամերձ շրջաններում տիրում է կատարյալ խուճապի իրավիճակ, բնակչությունը պարզապես լքում է տարածքները»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը և նշեց, որ թեև հայկական կողմը կողմնակից է խաղաղ կարգավորման, սակայն դա չի նշանակում, որ ի զորու չենք իրավիճակը պաշտպանելու և պաշտպանում ենք՝ ուժգին հակահարված տալով հակառակորդին: «Իրավիճակը վերահսկելի է ամբողջությամբ և հակառակորդը որևէ հնարավորություն չունի անգամ փոքր հաջողություն ունենալու համար»,-ասաց նա և ավելացրեց, որ Բաքվիայս գործողությունների բացատրությունն այն է, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է:

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ