Ադրբեջանը պնդում է, որ հայկական կողմն է խախտել հրադադարը ռազմաճակատի գծի ողջ երկայնքով` օգտագործելով 82 և 120մմ տրամաչափի ականանետներ և խոշոր տրամաչափի գնդացիրներ: APA գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը, որ հայկական զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով և Տավուշի մարզի դիրքերից:
«Հաշվի առնելով ստեղծված օպերատիվ իրավիճակը»` Ադրբեջանի զինված ուժերը 130 hարված են հասցրել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ղարաբաղյան կողմը առավոտյան հայտնել էր, որ շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ, ադրբեջանական կողմն օգտագործում է հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, իսկ Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: