Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ակհայտ են սիրիական հակամարտության հաղթողներն ու պարտվողները

Ակհայտ են սիրիական հակամարտության հաղթողներն ու պարտվողները
18.02.2016 | 10:32

Սիրիայի պատերազմի ավարտը հեռու է, բայց արդեն կարելի է խոսել, թե ովքեր են հավանական հաղթողներն ու պարտվողները՝ գրում է Independent-ը: Ռուսաստանն առաջատար դեր է կատարում սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Եթե մի քանի ամիս առաջ քննադատները հայտարարում էին, որ Մոսկվան կզղջա պատերազմում ներքաշվելու որոշման համար, հիմա ոչ ոք չի կասկածում, որ հենց Ռուսաստանից է կախված, թե ինչպիսին կլինի պատերազմի ավարտը:
Ռուսաստանի որպես մեծ ուժի վերածնունդը ակնհայտ դարձավ Մյունխենի համաժողովի ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեցին Սիրիայում հրադադարի մասին: Չնայած որոշ լրատվամիջոցների ու դիվանագետների քննադատություններին՝ հրադադարի կասկածները, ամենայն հավանականությամբ չափազանցված են: The Independent -ը կարծում է, որ ռուս զինվորականների ու շիա ուժերի օգնությամբ Բաշար Ասադը չի պարտվի այս պատերազմում: Ակնհայտ է, որ Ասադի ու Ռուսաստանի ուժերը վերջերս զգալի հաջողությունների են հասել՝ ահաբեկիչների դեմ պայքարում: Սակայն ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցները չեն համակերպվի պարտությանը: Թուրքիան ու Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում ռազմական գործողություն սկսելը, բայց նրանց հաջողության հետ մեծ հույսեր կապել պետք չէ . ոչ Անկարան, ոչ էլ Էր Ռիադը նախկին ազդեցությունը չունեն Սիրիայի վրա:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ