Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 15- հազարանոց զորք է տեղակայել

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 15- հազարանոց զորք է տեղակայել
17.02.2016 | 21:52

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 15- հազարանոց զորք է տեղակայել՝ հաղորդում է Ermenihaber-ը` վկայակոչելով Sondakika կայքը: Զորքը տեղակայվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մշակած «հավանականությունների պլանավորման» ծրագրի շրջանակում։ Սահմանի վտանգավոր հատվածներում տեղակայվել են Fırtına հաուբից հրանոթներ, տանկեր և հրետանային մարտկոցներ:
Գլխավոր շտաբը պլանավորել է թուրք-սիրիական սահմանին ստեղծել հումանիտար անվտանգության գոտի: Հաշվի է առնվել նաև խաղաղ բնակչության գտնվելու վայրերում Սիրիայի քրդերի ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) և ռուսական զորքերի հետ թուրքական բանակի ստորաբաժանումների հնարավոր բախման սցենարը: Այդ պարագայում օրակարգ է բերվելու «թռիչքների համար արգելված գոտի» հայտարարելը, որին, ըստ թուրքական կողմի, աջակցում է Գերմանիան: Սիրիայի Ազազ շրջանից ու Հալեպից դեպի Թուրքիայի սահման փախստականների զանգվածային հոսքի դեպքում թուրքական ստորաբաժանումները կանցնեն սահմանը ու կտեղակայվեն սահմանի հակառակ կողմում` ստանձնելով վահանի դեր: Ստորաբաժանումները մարտական պատրաստականության բարձր աստիճանին սպասում են Անկարայի հրահանգներին:

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ