Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Սիրիայում ցամաքային օպերացիայի վերաբերյալ որոշում չի ընդունվել

Սիրիայում ցամաքային օպերացիայի վերաբերյալ որոշում չի ընդունվել
17.02.2016 | 09:07

Սիրիայում ցամաքային օպերացիա անցկացնելու որոշում չի ընդունվել, այդ մարտավարությունը կոալիցիայի հետ լրջորեն չի քննարկվել, մի շարք երկրներ դեմ են նման գործողություններին՝ գրում է Reuters-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուին: Նա նշել է, որ ցամաքային օպերացիան միայն Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ուժերով անհնար է։

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ