Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ռուսաստանը զայրացնում է Ադրբեջանին

Ռուսաստանը զայրացնում է Ադրբեջանին
30.01.2016 | 15:57

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հեռուստաալիքը` «Զվեզդան», ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված ռեպորտաժում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ պետություն, դա զայրացրել է Ադրբեջանին։ Ռեպորտաժում, որը հեռուստաալիքի պաշտոնական կայքում տեղադրվել է հունվարի 28-ին, անդրադարձ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցին: Ադրբեջանական կողմին դուր չի եկել, որ հաղորդման շրջանակում Բակո Սահակյանը ներկայացվել է որպես ԼՂՀ նախագահ։

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ