Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Գարեգին Նժդեհի մտքերը հայրենիքի, բանակի, զինվորի մասին

Գարեգին Նժդեհի մտքերը հայրենիքի, բանակի, զինվորի մասին
28.01.2016 | 13:31

Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:

__

Քաջերի հարությունն է մահը:

__

Անկրոն էակը հրաշունչ զինվորը չի դառնա:

__

Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել:

__

Վայ այն զինվորին ու զորքին, որն իր ղեկավարների աչքերի մեջ բոց,շարժումների մեջ` վճռականություն,սրի ծայրին շանթ չի տեսնում. դատապարտված է նա:

__

ՈՒժեղը նա՛ չէ, որի հաղթությունները ռազմական լինելով բարոյական չեն:

__
…Մենք շատ հաճախ երգո՛վ ենք հաղթում:

__

Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում. նա է դեպի հաջողություն ու հաղթանակ առաջնորդում թվապես թույլերին՝ մեծ, մեծամեծ հակառակորդների դեմ։

__

Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել:

__

Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել:

__

Վաղը հաղթելու է նա, որ մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը:

__

Կռվի ժամանակ զինվորն ավելի շատ բարոյական մենակությունից է վախենում, քան մահից:

Ռազմավարի հանճարը բխում է նրա հոգու վեհությունից:

__

Զորակա՛ն, կռվիր այնպես, որ կարողանաս ասել զենքի ընկերներիդ՝ ինձ պես կռվեցեք։

__


Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:

Դիտվել է՝ 59280

Մեկնաբանություններ