Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ադրբեջանում զինծառայողների աշխատավարձը 30-50 %-ով նվազեցվել է

Ադրբեջանում զինծառայողների աշխատավարձը 30-50 %-ով նվազեցվել է
17.01.2016 | 12:29

Ադրբեջանի զինված ուժերի 3 հազարից ավելի զինծառայողների աշխատավարձերը 2016-ի հունվարի 1-ից 30-50 տոկոսով իջեցվել են՝ հայտնում է minval.az-ը՝ հղում կատարելով «Խազար» ռազմական գիտահետազոտական ինստիտուտին (Caspian Defense Studies Institute), որն իր հերթին հղում է կատարում Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ տեղեկացված աղբյուրներին: Վախենալով իրարանցում առաջանալուց, զինծառայողների մեծ մասը նախապես չի տեղեկացվել: «Աղբյուրը պնդում է, որ ՊՆ և ԳՇ ապարատի տասնյակ աշխատակիցների պաշտոններն իջեցվելու են և ուղարկվելու են զորամասեր: Հետևաբար՝ նրանց աշխատավարձերն իջեցվելու են: Աղբյուրը հավելել է, որ դեկտեմբերին և հունվարին Ադրբեջանի ՊՆ որոշ զորամիավորումներ լուծարվել են և կորպուսների ղեկավարության կրճատումներ է սկսվել: Մոտ ժամանակում սպասվում են լուրջ կառուցվածքային փոփոխություններ բանակում,- հայտնում է կայքը, որոնք հետևանք են նավթի գների անկման և մանաթի արժեզրկման:- Որոշվել է անորոշ ժամանակով հետաձգել մեծ թվով զորամասերի շինարարությունն ու վերակառուցումը, զինծառայողների համար բնակարանների շինարարությունը, զորավարժանքների թիվը: Փոփոխությունները կվերաբերվեն նաև զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերմանը»: Ադրբեջանի 2016-ի ռազմական բյուջեն 2015-ի համեմատ կիսով չափ կրճատվել է: «Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 8-ին ստորագրել է 2016-ի համար երկրի պետական բյուջեի մասին օրենքը, որում պաշտպանական ոլորտի համար ծախսերը նախատեսված են 1 մլրդ 837 մլն 821,237 հազար մանաթ, որ բյուջետային ծախսերի 12,6 տոկոսն է: Պաշտպանական ոլորտի համար նախատեսված ծախսերի 1 մլրդ 463 մլն 3,9 հազար մանաթը հատկացվել է պաշտպանության նախարարությանը, 210 մլն 919 հազար մանաթը` պետական սահմանային ծառայությանը, 108 մլն 894 հազարը` ազգային անվտանգության նախարարությանը, մնացած մասը` պաշտպանական նշանակության կառույցներին: Թերթը նշում է, որ 2015-ի պետբյուջեում Ադրբեջանի ռազմական ծախսերը նախատեսված են եղել 3 մլրդ 783 մլն մանաթ, որը պետք է կազմեր 2015-ի պետբյուջեի 17,9 տոկոսը: 2016-ի համար նախատեսված ռազմական ծախսերն Ադրբեջանի պետբյուջեում, այս տարվա հետ համեմատ, մոտ երկու անգամ փոքր են: Ադրբեջանի 2016-ի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 50 դոլար: Հիմա արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 20 դոլարով ցածր է:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկատվությունը, թե կրճատվել է զինվորականների վարձատրությունը։ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունն ընդգծել է, որ 2016-ին նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն աճել են զինվորականների աշխատավարձերը, իսկ զինված ուժերի ընդհանուր կազմում չկա որևէ փոփոխություն։

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ