Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ես երբեք անձնական զենք չեմ ունեցել. Բարաք Օբամա

Ես երբեք անձնական զենք չեմ ունեցել. Բարաք Օբամա
08.01.2016 | 14:43

CNN հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է. «Ես երբեք անձնական զենք չեմ ունեցել» և ավելացրել է, որ Քեմփ-Դևիդի նստավայրում ստենդային հրաձգության սարքավորում կա, որտեղ ինքը երբեմն կրակում է՝ «Դա չի նշանակում, որ ես ինչ-որ բանի եմ հավակնում դիպուկության առումով»,- ժպիտով ասել է Օբաման: Նրա սահմանած միջոցառումները զենքի շրջանառության վերահսկողության ուժեղացման համար սրերով են ընդունել ԱՄՆ-ի զենքի ոլորտի լոբբին և նրա մեծաթիվ դաշնակիցները Կոնգրեսում՝ հատկապես հանրապետական ընդդիմությունը: Նախագահին մեղադրել են լիազորությունների չարաշահման և ամերիկացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու մեջ: Դեբատների ընթացքում Օբաման նշել է, որ «ոչ մի նոր օրենք չի սահմանել»՝ դա Կոնգրեսի արտոնությունն է, այլ փորձել է «որոշ սողանցքեր փակել գործող օրենքներում»:
Ամերիկացիների երկու երրորդը կողմ է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած սահմանափակումներին՝ վկայում են CNN-ի և ORC ընկերության հարցման արդյունքները: Ամերիկացիների 67 %-ը համաձայն է նախագահի առաջարկած փոփոխություններին, 32 %-ը դեմ է: 10 մասնակցից 6-ը, այդ թվում՝ զենքի տերերի 75 %-ը, կարծում են, որ առաջարկված միջոցառումները չեն օգնի նվազեցնել զենքի կիրառմամբ բռնության զոհերի թիվը: Նույնիսկ Օբամայի առաջարկած միջոցառումների կողմնակիցների շրջանում դրանց արդյունավետությանը հավատում է 57 %-ը: Հարցումն անցկացվել է հունվարի 5-6-ին, մասնակցել է ԱՄՆ-ի ավելի քան 1000 չափահաս բնակիչ:

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ