38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտի

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտի
25.12.2015 | 09:03

ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտի ստեղծելու աշխատանք է սկսում Իրանի հետ: ԵԱՏՄ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ Իրանը ռազմավարական գործընկեր է, և միջազգային պատժամիջոցների չեղարկումը նախադրյալներ կստեղծի Իրանում տարածաշրջանային տնտեսական աճի նոր կետ ստեղծելու համար, իսկ իսլամական հանրապետության` համաշխարհային տնտեսությանը վերաինտեգրումը թույլ կտա ընդլայնել համագործակցությունը «Մեծ Եվրասիայի» շրջանակում:

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ