38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լևոն Հայրապետյանը՝ բանակի Ձմեռ պապի

Լևոն Հայրապետյանը՝ բանակի Ձմեռ պապի
24.12.2015 | 11:38

Ռուսաստանաբնակ բարերար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից մի խումբ ազատամարտիկներ «Էյթի Վանք լես» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Դարբինյանի գլխավորությամբ այցելել են Մարտակերտի շրջանում տեղակայված N զորամաս, հանդիպել զորամասի հրամանատարական կազմի հետ, որից հետո տարբեր ուղղություններով այցելել առաջնագիծ և շնորհավորել սահմանապահ զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանը տեղեկացրել է, որ Լևոն Հայրապետյանի անունից զինվորներին հանձնել են նվերներ՝ քաղցրավենիք, միրգ և անհրաժեշտ այլ պարագաներ:

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ