Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

ԱՄՆ-ն որոշակի տվյալներ ունի Սու-24-ի վերաբերյալ

ԱՄՆ-ն որոշակի տվյալներ ունի Սու-24-ի վերաբերյալ
19.12.2015 | 21:53

ԱՄՆ-ը ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը խոցելու որոշակի տվյալներ ունի՝ ռադարներից ստացված, բայց մանրամասները հայտնի չեն՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Ի՞նչ է տեղի ունեցել թուրքական ինքնաթիռների և ռուսական ինքնաթիռի հետ: Մենք չգիտենք մանրամասները: Մենք որոշակի տվյալներ ունենք մեր ռադարից, հասկանում ենք՝ ինչ է եղել: Այժմ շարունակվում է ֆորմալ գործընթացը (բոլոր մանրամասների պարզումը), տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում, և ես չէի ցանկանա ինքս մեկնաբանել եզրակացությունները՝ չունենալով անհրաժեշտ տվյալներ»,- ասել է Քերին «Вести в субботу» հաղորդման հաղորդավար Սերգեյ Բրիլյովին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն «լուծել են վիճելի հարցերը»: «Մենք կազմակերպել ենք համագործակցությունն այն հարցում, ինչ վերաբերում է Սիրիայի օդային տարածքին և ԻՊ-ի դեմ պայքարի գործում Սիրիայի արևելյան հատվածում մեր թռիչքներին։ Թուրքական օդային տարածքը վերահսկում է Թուրքիան: Սիրիականը՝ Ասադը, սակայն ես կարծում եմ, որ Ռուսաստանն այժմ զգալի ներդրում ունի այդ վերահսկողության հարցում»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ