Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ադրբեջանական գրոհայինների հետ մերձամարտերի ընթացքում ԼՂՀ ՊԲ երկու զինծառայող է զոհվել

Ադրբեջանական գրոհայինների հետ մերձամարտերի ընթացքում ԼՂՀ ՊԲ երկու զինծառայող է զոհվել
18.12.2015 | 14:11

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի ընթացքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: «Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:
Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996 թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996 թ.)»,- ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի»,- նշվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ