Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Սարուխանցի Հովհաննեսը Անդրանիկ Զորավարի լուսանկարներում

Սարուխանցի Հովհաննեսը Անդրանիկ Զորավարի լուսանկարներում
11.12.2015 | 00:06

Անդրանիկ Զորավարի բազմաթիվ լուսանկարներից մեկը բացառիկ է այն իմաստով, որ նկարի լուսանցքում նշված են մի խումբ ֆիդայիների անուններ։ Տասներեքն են։ Բոլորն էլ՝ ֆիդայական շարժման ճանաչված դեմքեր՝ Առաքել, Սեպուհ, Սամսոն, Մուրատ, Մալխաս...
Այդ շարքի մեջ է Հովհաննեսը։
Նրանց ընտանիքը գաղթել է Արևմտյան Հայաստանի Զանգիձոր գյուղից։ 1895 թ. նա գրկանոց երեխա էր։ Մայրը՝ Դիլբարը, զրկանքներ կրելով, փրկել է փոքրիկ Հովհաննեսին և քրոջը՝ Անուշին։

Նրանց հետ փրկվել էին նաև հորեղբոր զավակները՝ Ավետիսը և Գևորգը, բոլորն էլ՝ անչափահաս։ Գաղթի ճանապարհին ընտանիքի բոլոր տղամարդիկ սպանվեցին։ Աչքաբաց Հովհաննեսը մեծացել էր, առնականացել, եկել էր դարավոր թշնամու հետ հաշիվները մաքրելու ժամանակը։ 1912-ին բուլղարական աշխարհազորայիններին միացան նաև 275 հայ կամավորներ։ Նրանց ոչ ոք չէր պարտադրում գնալ արյունոտ խնջույքի, բայց Անդրանիկ Զորավարի վաշտը հպարտորեն քայլում էր՝ ծածանելով դրոշը։
Այլ հիշատակություններ չկան, և Հովհաննեսին տեսնում ենք արդեն բազմաթիվ լուսանկարների մեջ, երբեմն նմանեցնելով կամ նմանություն գտնելով, երբեմն զինվորների, Անդրանիկի հարվածող զորամասի հրամանատարների շարքում, սպայակույտի անդամների մեջ, Գորիսի զինվորական խորհրդի անդամների հետ, Գևորգ Հինգերորդ կաթողիկոսի հետ՝ հայ կամավորներին օրհնելիս, առաջին կամավորական հրամանատարների լուսանկարում (1917), Անդրանիկի հարսանյաց հանդիսությանը (1922 թ.)։ Անդրանիկ Զորավարի թանգարանի տնօրեն Խաչիկ Բեգլարյանի հավաստմամբ՝ կամավորների մասին ցուցակներ չեն կազմվել ու պահպանվել, միայն կցկտուր անուններ են նշվում ոչ նշանավոր դեպքերի հիշատակությամբ։ Շատերը զոհվել են, ներկաներին ճանաչողները վաղուց արդեն չկան։ Բայց մի բան հայտնի է, որ Հովհաննեսի անունը նույնացված է Անդրանիկ Զորավարի ողջ գործունեության հետ։ Սարուխանցու բազուկը կռվել է ազգի ազատության, սիրո ու հավատի համար։ Նա տարիների անհայտությունից լուսավոր մի շող է, որ հասել է մեզ։ Փառքդ շատ լինի, համագյուղացի Հովհաննես։


Խաչիկ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2235

Մեկնաբանություններ