Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Իրաքը թուրք զինծառայողներից պահանջել է հեռանալ

Իրաքը թուրք զինծառայողներից պահանջել է հեռանալ
05.12.2015 | 12:29

Իրաքի իշխանությունները պահանջել են անհապաղ դուրս բերել թուրք զինծառայողներին իր հյուսիսային տարածքից։ Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ շրջանում մոտավորապես «մեկ գումարտակ զինվորների» հայտնվելն ինքնիշխանության խախտում է: Իրաքի արտգործնախարարությունից հայտնել են, որ երկրում ցանկացած ռազմական գործողություն պետք է իրականացվի կառավարությանը տեղեկացնելուց հետո: Տեղական հեռուստաալիքով ցուցադրված հայտարարությունում պարզաբանվում է, որ նման միջադեպերը որակվում են ներխուժում։ Թուրքիան ռազմական ճամբար էր տեղակայել Իրաքի հյուսիսում` Մոսուլ քաղաքի շրջակայքում, որը գրավված է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից դեռևս նախորդ տարվանից: Այդ ժամանակից իրաքյան զորքերը մի քանի անգամ հետաձգել են քաղաքն ազատագրելու գործողությունը: Թուրքական անվտանգության ուժերի աղբյուրները հայտնել են, որ երկրի զինծառայողները տեղակայվել են քուրդ մարտիկների զինպատրաստման համար, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ:

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ