Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«Բաքուն պատրանք է տածում, թե կարող է զենքի ուժով բանակցություններում արդյունքի հասնել»

«Բաքուն պատրանք է տածում, թե կարող է զենքի ուժով բանակցություններում արդյունքի հասնել»
05.12.2015 | 10:41

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Բելգրադրում, ԵԱՀԿ նախարարական խորհրդի 22-րդ նիստում. «Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին և մեր խորին ցավակցությունը հայտնել Կալիֆոռնիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործող նախագահ Իվիցա Դաչիչին և նրա թիմին՝ կազմակերպության գործունեությանը տարվա ընթացքում նպաստելու համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Սերբիայի կառավարությանը հյուրընկալության համար:
2015 թվականին նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ողջ աշխարհը դատապարտեց այս ոճրագործությունը, իր համերաշխությունը, աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին։ Վեց օրից՝ դեկտեմբերի 9-ին, առաջին անգամ կնշվի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրը: Դրա հռչակումը առաջարկվեց Հայաստանի կողմից նախաձեռնված և 2015 թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման բանաձևով, որն այնուհետև արժանացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանը՝ կրկին Հայաստանի նախաձեռնությամբ: Որպես ցեղասպանության արհավիրքների միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորություն ունենք՝ մեր նպաստը բերելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին:
Այսօր մենք չենք կարող անտարբեր մնալ ԴԱԻՇ-ի, Ալ-Նուսրայի, այլ ահաբեկչական խմբավորումների և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների կողմից նման հանցագործությունների կրկնության նկատմամբ: Երկու տարի առաջ Հայաստանը ԵԱՀԿ շրջանակներում դատապարտեց Իրաքում և Սիրիայում այդ խմբերի իրականացրած վայրագությունները, մասնավորապես՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ մեր հայրենակիցների նկատմամբ Քեսաբում, Դեյր Զորում և այլ վայրերում։ Այն ժամանակ քչերը կարող էին պատկերացնել, թե ահաբեկիչների կողմից իրականացվող բռնությունները ինչ թափ կհավաքեն և կտարածվեն այդ տարածաշրջանից բավականին հեռու գտնվող շատ այլ վայրերում:
Հայաստանն արժևորում է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ԵԱՀԿ հանձնառությունների միանշանակ իրագործումը: Մենք սատարում ենք ազգային և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված ջանքերը, որոնց հիմնարար իրավունքները և մշակութային ժառանգությունը թիրախ են դարձել: Կարևոր է նաև համարժեք արձագանքել ԵԱՀԿ հարևան տարածաշրջաններից փախստականների հոսքերի հետևանքով առաջացած ճգնաժամին: Հայաստանը ևս անմասն չի մնացել այդ զարգացումներից, մենք արդեն ավելի քան 17 հազար փախստական ենք ընդունել Սիրիայից:
40 տարի առաջ՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման ժամանակ, Գերմանիայի կանցլեր Հելմուտ Շմիդտի արած հայտարարությունն այսօր հնչում է որպես մարգարեություն. «Մեր նպատակն է խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի գործադրումը Եվրոպայում, որտեղ գերմանացի ժողովուրդը կվերագտնի իր միասնությունը՝ ազատ ինքնորոշման իրավունքի միջոցով»: Մեկ ամսից Գերմանիան կստանձնի այս կազմակերպության նախագահությունը ինչպես ասվել էր՝ միավորված և խաղաղության պայմաններում: Ոչ միայն գերմանացիները, այլև շատ այլ ժողովուրդներ, ընդունելով այդ սկզբունքները, հնարավորություն ստացան պաշտպանելու և առաջ մղելու իրենց իրավունքները և ազատորեն որոշելու իրենց ապագան՝ այդպիսով իրենց նպաստը բերելով խաղաղության և անվտանգության ամրապնդմանը:
Ցավոք, խաղաղությանը մարտահրավերներ են նետում նրանք, ովքեր մերժում են ընդունել համընդհանուր նորմերն ու սկզբունքները: Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բաքուն շարունակում է անտեսել, որ հենց այս իրավունքն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ճանաչվել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը: Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ, համանախագահների առաջարկած կարգավորման հիմքում է: Համանախագահների առաջարկներին բացահայտ հակադրվելը միակ ճանապարհը չէ, որով Ադրբեջանը փորձում է խարխլել խաղաղ գործընթացը: Ադրբեջանը պարծենում է, թե կարող է հակամարտությունը լուծել նավթային եկամուտների հաշվին սպառազինմամբ, շարունակում է սադրանքները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Բաքվի կողմից հրադադարի խախտումները հասել են վտանգավոր աստիճանի: Ադրբեջանը միտումնավոր կիրառում է ծանր հրետանի և գնդակոծում է քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով մեծ կորուստներ կան: Բաքուն պատրանք է տածում, թե կարող է զենքի ուժով բանակցություններում արդյունքի հասնել:
Զարմանալի չէ, որ համանախագահները Ադրբեջանին ուղղակիորեն կոչ են արել հարգել խաղաղ կարգավորմանն իր պարտավորությունները և համաձայնել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծմանը, ինչին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը վաղուց են համաձայնել: Համանախագահները նաև նշել են, որ Բաքվի կողմից բանակցային ձևաչափի փոփոխության կամ զուգահեռ հարթակների ստեղծման փորձերը կարող են ձախողել բանակցային գործընթացը, և խոչընդոտել կարգավորման առաջընթացը: Նրանք կոչ են արել Ադրբեջանին հարգել եռանախագահների մանդատը և ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը:
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը երբեք չի քննադատել համանախագահներին: Ադրբեջանի մեղադրանքները համանախագահների հասցեին՝ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության համար, սոսկ փորձ են՝ կոծկելու խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը՝ կարգավորմանը բանակցությունների միջոցով գնալու քաղաքական կամքի բացակայությունը Բաքվում։
Հակամարտության կարգավորումը պահանջում է անհրաժեշտ քաղաքական կամք, որը պետք է դրսևորվի խաղաղ գործընթացին անվերապահ հավատարմությամբ, պարտավորությունների ամբողջական կատարմամբ և վստահություն կառուցելու պատրաստակամությամբ: Մենք կրկին և կրկին ականատես ենք լինում ողջ բանակցային գործընթացի ժամանակ Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված համաձայնությունները չհարգելու շարունակական քայլերին: Բաքվի կողմից առաջարկներն ընդունելու մերժումը, որոնք հանդիսանում են մոտ 20 գագաթնաժողովների անխոնջ ջանքերի, նախարարների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումների և համանախագահների կողմից բազմաթիվ տարածաշրջանային այցելությունների արդյունք, լուրջ հարված են հասցրել բանակցային գործընթացին և մեծապես վնասել են վստահության ամրապնդմանը: Հետևաբար բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի սանձահարումը անհրաժեշտ է խաղաղության գործընթացի համար։
Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը բազմիցս նշել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնված համանախագահ երկրների նախագահների առաջարկությունների վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն փորձում է իր խեղաթյուրված մոտեցումները ներկայացնել իբրև համանախագահների դիրքորոշում՝ աղավաղելով համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների, նախագահների կողմից ներկայացված գաղափարները և նույնիսկ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Այնուամենայնիվ, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ Ադրբեջանի մոտեցումները հակասում են համանախագահ պետությունների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին և տարրերին:
Ավելորդ է նշել, որ խաղաղ կարգավորումը պահանջում է թշնամական գործողությունների դադարեցում, բանակցությունների համար անհրաժեշտ պայմանների ստեղծում՝ 1994 թ. հրադադարի և 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման եռակողմ համաձայնագրերի անվերապահ հարգման միջոցով: Այդ անժամկետ փաստաթղթերը համաձայնեցվել և ստորագրվել են Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից և հանդիսանում են խաղաղությանն ուղղված ջանքերի նախադրյալներ:
ԵԱՀԿ-ն կարող է նպաստել խաղաղ գործընթացին` վերահաստատելով իր աջակցությունը հրադադարի համաձայնագրերին, սատարելով վստահության և անվտանգության ապահովման միջոցների իրականացմանը, ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը՝ որպես հակամարտության գոտում միակ մշտական ներկայություն, ավելացնելով դիտորդների թիվը, ավելի շատ ռեսուրսներ և տեխնիկական միջոցներ հատկացնելով:
Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատրվակով արդարացնել ԵԱՀԿ իր պարտավորությունների խախտումը: Բաքուն փորձում է շեղել ուշադրությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակից և այս հարցով աճող միջազգային քննադատությունից՝ սրելով ռազմական իրավիճակը հակամարտության գոտում: Մենք վստահ ենք, որ Բաքվի կողմից լարվածության սրման քայլերին միջազգային արձագանքը չպետք է լինի պակաս թիրախավորված և խիստ, քան Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված քննադատությունները: Տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությունը նվազեցնելու Բաքվի շարունակական քաղաքականությունը մեկ այլ մտահոգիչ միտում է, որն անտեսել չի կարելի: Նախ իջեցնելով Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը, իսկ այնուհետև՝ փակելով, սահմանափակումներ կիրառելով ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նկատմամբ, այժմ Ադրբեջանը փորձում է նաև սահմանափակել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը: Բաքուն կնախընտրեր շարունակել ապակառուցողական քաղաքականությունն առանց միջազգային ականատեսների: Սա նաև վերաբերում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որի աշխատանքը Բաքուն շարունակաբար խոչընդոտում է և օգտագործում է քարոզչական նպատակների համար: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հումանիտար հարցերում ակտիվորեն համագործակցել են Կարմիր Խաչի հետ, մասնավորապես անհայտ կորածների խնդիրներով:
Ես կցանկանայի համառոտ ներկայացնել սահմանադրական հանրաքվեն, որը մի քանի օրից կանցկացվի Հայաստանում: Բարեփոխումների գործընթացը հիմնված է Հայաստանի հանձնառության վրա` զարգացնելու և ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները, արդյունավետ կառավարումը, պաշտպանելու և խթանելու մարդու իրավունքները, ամրապնդելու օրենքի գերակայությունը, բարձրացնելու դատական համակարգի անկախությունը: Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի համաձայն՝ նախագիծը «չափազանց բարձր որակի է» և «միջազգային չափանիշներին համապատասխան»։ Մենք հրավիրել ենք ԺՀՄԻԳ-ին և այլ միջազգային կառույցներին՝ դիտարկելու հանրաքվեն՝ չունենալով նման հանձնառություն: Անվտանգության հարափոփոխ պայմաններում առավել կարևոր է դառնում ԵԱՀԿ-ում համագործակցության միավորող օրակարգ ունենալը: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Գերմանիայի գալիք նախագահությանը՝ ապահովելու ջանքերի միասնականությունը երեք հարթություններում և զարգացնելու կազմակերպության կենսունակությունն ու կարողությունները, ամրապնդելու ապահովությունն ու անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում:
Շնորհակալություն»:

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ

rates.am/hy氓聭聵猫卢陇茅聯隆猫芦聡忙聳聥忙聳漏茅聯隆忙聢聵莽聸聫茅聯隆忙聳漏/1403555635">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Արտա­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յուն «քու­չի» մա­կար­դա­կով
Արտա­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յուն «քու­չի» մա­կար­դա­կով