Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Զինված հանցախումբը օրեր անց գործելու էր

Զինված հանցախումբը օրեր անց գործելու էր
28.11.2015 | 13:02

Ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է՝ հանցավոր խմբի բացահայտման և վնասազերծման գործողությունները կապված չեն քաղաքական զարգացումների հետ՝ ասուլիսում հայտարարեց ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը: «Քաղաքական ուժերի հետ կապ մենք այս պահի դրությամբ չենք տեսնում»,- լրագրողներին հայտնեց նա։ Համբարձումյանի փոխանցմամբ՝ իրենց հաջողվել է բացահայտել և վնասազերծել հանցավոր խումբ, որը զինվածության մակարդակով, անդամների քանակով, կազմակերպվածությամբ, հանցագործների վտանգավորությամբ և դաժանությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանի տարածքում: Եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերն ու պարտականությունները: ԱԱԾ-ի տվյալներով՝ խումբը ծրագրել է սպանություններ կատարել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, գործողություններ պետք է իրականացվեին Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Երևանում:
Թե կոնկրետ ում սպանություններ էին ծրագրել, ԱԱԾ-ը դեռևս չի բացահայտում: Միքայել Համբարձումյանն ընդգծեց՝ խմբին վնասազերծել են հանցագործության կատարումից ընդամենը օրեր առաջ: «Հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական, քաղաքական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի, մարմինների նկատմամբ»,- ասաց ԱԱԾ պաշտոնյան։ ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալը խմբի գործողությունների վտանգավորությունը ցույց տալու համար համեմատել է Նաիրի Հունանյանի և նրա խմբի ահաբեկչության հետ: «Նույնիսկ ես հիմա զուգահեռ կարող եմ անցկացնել Նաիրի Հունանյանի և նրա հանցավոր խմբի կողմից կատարվածի հետ․ եթե մենք այն դեպքում գործ ունեինք թվով մի քանի անձանց հետ, ովքեր զինված էին մի քանի ինքնաձիգներով, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար այս դեպքում, եթե խմբին հաջողվեր իրականացնել իրենց մտադրությունը, այսինքն՝ գործադրվեին այդ զենքերը, պայթուցիկ նյութերը, նռնակները։ Պատկերացրեք՝ ինչ հաջողություն կլիներ, եթե Նաիրի Հունանյանի խմբին հանցագործությունը կատարելուց երեք օր առաջ, ինչը մեր դեպքում հիմա տեղի ունեցավ, կարողանայինք բացահայտել: Էն ժամանակ չարախոսներ կգտնվեին, որոնք կասեին, որ երիտասարդ տղաներ էին, ինչ էր նրանց արածը»։ Ի դեպ, ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալը նշեց, որ հանցավոր խումբը տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում է ստացել և այժմ իրենք փորձում են պարզել գումարների ծագման աղբյուրը: «Գումարները տրվել են Հայաստանի տարածքում, սակայն գումարների ստացման, ծագման աղբյուրը մենք դեռ պետք է պարզենք»,- ասաց Համբարձումյանը։ ԱԱԾ-ը նաև փորձում է պարզել մամուլում հրապարակված տեղեկությունները, թե հանցավոր խումբը կարող է կապ ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: «Գիտենք, որ Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայի տարածքում, աշխատանք կկատարենք՝ պարզելու, թե նա կոնկրետ ինչ գործունեությամբ է զբաղվել դրսում՝ արտասահմանում, ինչ կապեր ունի և հայտնի կազմակերպությունները կապ և առնչություն ունեն տվյալ դեպքի հետ, թե ոչ»,- ասաց ԱԱԾ-ի ներկայացուցիչը։ Միքայել Համբարձումյանը տեղեկացրեց, որ ձերբակալվել է 21 անձ, և միջնորդություն է ներկայացվելու նրանց կալանավորելու համար: Խմբավորումը ԱԱԾ-ի տեսադաշտում է հայտնվել ձևավորումից շատ կարճ ժամանակ անց։ «Արթուր Վարդանյանը Հայաստանից մեկնել է և բնակություն հաստատել Իսպանիայում և հետո վերադարձել Հայաստան։ Ապրիլից գտնվելով Հայաստանում՝ սկսել է ձևավորման պրոցեսը, և այդ ժամանակից, մի քանի պրոցեսներից սկսած՝ խումբը հայտնվել է ԱԱԾ տեսադաշտում և վերցվել են հսկողության այդ մարդիկ»։ Լրագրողների հարցին, թե դեռևս ահաբեկչության վտանգ կա՞, Համբարձումյանը պատասխանեց, որ ահաբեկչության նոր վտանգ լինելու մասին ինքը որևէ տեղեկություն չունի, սակայն ընդգծեց. «Ոչ մի երաշխիք չկա, որ կարող են լինել խմբում ընդգրկված այլ անձինք, որոնք մեր տեսադաշտում չեն։ Դրա համար հսկողությունն ուժեղացվել է»։

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ