Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Հայաստանն իրո՞ք ամենաանվտանգ երկրների տասնյակում է

Հայաստանն իրո՞ք ամենաանվտանգ երկրների տասնյակում է
27.11.2015 | 19:50

«Նման հորից չէր կարող ծնվել մի ժառանգ, ով ունակ է իր ազգի ներկայացուցիչների նկատմամբ տեռորիստական ակտեր իրականացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Ինչպես հայտնի է` ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի1-ի մասի և նույն օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տվյալ գործի շրջանակներում Արթուր Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Լևոն Բաղդասարյանը նշեց, որ լուրեր են շրջանառվում, թե մեղադրյալն իր հանցավոր խմբով ցանկանում էր տեռորիստական ակտեր իրականացնել ՀՀ-ում և խորհուրդ տվեց զերծ մնալ տարաբնույթ գնահատականներից, քանի որ նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Փաստաբանը հավելեց նաև, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, Արթուրը ոչ մի կուսակցության չի հարել:
Նշենք, որ Արթուր Վարդանյանը կրթություն է ստացել Եվրոպայում, ունի ընտանիք, 3 անչափահաս երեխա, իսկ հայրը Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից է, հետախույզ, իր ներդրումն է ունեցել Քեսաբի ազատագրման և Սիրիայի հայկական համայնքի պաշտպանական գործողություններում: Փաստաբանի կարծիքով՝ մեղադրյալի կողմից ՀՀ տարածքում նախապատրաստվող տեռորիստական գործողությունների մասին լուրերի հեռարձակումն ընդունելի չէ և հակասում է անձի անմեղության կանխավարկածին:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի` երեկվա այն հայտարարությանը, թե «այս կերպ իշխանությունը ահաբեկում է ժողովրդին, որպեսզի չմասնակցեն դեկտեմբերի 1-ի քաղաքացիական խաղաղ անհնազանդությանը», Լևոն Բաղդասարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` դա վերջինիս սուբյեկտիվ կարծիքն է»:
Irates.am-ի հարցին` եթե ՀՀ-ն ամենաանվտանգ երկրներից է, ապա ինչպե՞ս եղավ, որ Արթուր Վարդանյանը, 2015-ից գտնվելով Հայաստանում, սկսեց իր հանցավոր գործունեությունը, փաստաբանը պատասխանեց. «Մեծ ձեռքբերում եմ համարում, որ ՀՀ-ն ամենաանվտանգ երկրների տասնյակում է: Երբ տեսնում ենք, թե գերհզոր երկրներում ինչ է կատարվում, իրոք դա մեծագույն ձեռքբերում է, և յուրաքանչյուրիս պարտքն է պահել ու պահպանել այն: Այո, շատ ճիշտ հարց տվեցիք, այո, նման անվտանգ երկրում չէր կարող տվյալ անձնավորությունը շուրջ մեկ տարի նման անօրինություն անել, և դրա համար հիմա ընթանում է նախաքննություն, կպարզեն, կճշտեն»: Փաստորեն, հարցը մնաց առկախ: Ի՞նչ հաշվարկներով է ՀՀ-ն հայտնվել ամենաանվտանգ երկրների շարքում, եթե սեփական հարկի տակ շուրջ մեկ տարի ահաբեկչություն է պլանավորվում, իսկ ԱԱԾ-ը նոր է միայն տեղեկանում դրա մասին:


Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ