Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ռուսաստան և Թուրքիա. բարեկամություն կրակի մեջ

Ռուսաստան և Թուրքիա. բարեկամություն կրակի մեջ
26.11.2015 | 12:16

Սիրիայի հակամարտությունն արդեն վաղուց հասունացնում էր Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների ճգնաժամը։ Իսկ հիմա խոցված ռուսական օդանավը ավելի է սրում վիճակը՝ գրում է Der Spiegel-ը՝ ծավալուն հոդվածով անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին խոցված Սու-24 ռուսական օդանավին։ «Սու-24 ռմբակոծիչի խոցման միջադեպից հետո Մոսկվայի և Անկարայի միջև մինչ այդ սերտ հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարով կփչանան»,- գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ ռուսական կողմն արդեն հնչեցրել է առաջին սուր քննադատությունները։ «Որոշ պատգամավորներ կոչ արեցին սառեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ հայտարարեց այցը Թուրքիա, իսկ նախագահ Պուտինն անձամբ հայտարարեց, որ սա թիկունքին հարված էր, և զգուշացրեց, որ կատարվածն անհետևանք չի մնալու»,- շարունակում է հոդվածագիրը։ Հեղինակը հիշեցնում է, որ թուրքական կողմը պնդում է, որ ռուսական օդանավը հատել է իր օդային սահմանը, իսկ Ռուսաստանը հայտարարում է, որ Սու-24-ը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում։ «Տարիներ շարունակ Պուտինի Ռուսաստանը և էրդողանի Թուրքիան սերտ գործընկերներ են եղել։ Ինչ-որ չափով այս ղեկավարները նման են իրար։ Նրանց երկուսի համար էլ ընդհանուր միտում է պետական կառույցները սեփական անձի շուրջը ձևելը և քաղաքականության մենիշխան ոճը։ Պուտինը որպես զիլ «մաչո», իսկ Էրդողանը՝ հաճախ որպես իմպուլսիվ տաքգլուխ։ Այդ պատճառով երկու երկրների միջև գործնական հարցերում սերտ համագործակցություն կար։ «Ռոսատոմ» պետական ընկերությունը ցանկանում էր Թուրքիայում ատոմային էլեկտրակայան կառուցել։ Բացի այդ, Պուտինը, անցյալ տարի անսպասելի կասեցնելով «Հարավային հոսք» գազատարի նախագիծը, հայտարարեց, որ դրան կփոխարինի Թուրքիայի տարածքով անցնող «Թուրքական հոսքը»։ Սակայն Սիրիայի քաղաքացիական պատերազմում Պուտինի և Էրդողանի դիրքորոշումները հակասում են իրար։ Էրդողանը պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա, իսկ Մոսկվան աջակցում է Ասադին։ ԻՊ-ի դեմ պայքարում Մոսկվան Անկարային մեղադրում է երկակի խաղ խաղալու մեջ։ Երկու երկրներն էլ խաղեր էին խաղում, բայց միշտ էլ ընդգծում էին համատեղ նախագծերում ընդհանուր շահերը։ Օրինակ, Էրդողանը Մոսկվայում նոր մզկիթի բացման պատվավոր հյուրն էր։ Սակայն դրանից մեկ շաբաթ անց, երբ Ռուսաստանը սկսեց օդային հարվածներ հասցնել Սիրիային, ոչ մի երկիր այդպես չքննադատեց այդ որոշումը, որքան Թուրքիան։ Էրդողանն անգամ հայտարարել էր, որ Կրեմլը, հանձին իրեն, կորցնում է մեծ բարեկամի։ Սակայն Էրդողանը չբավարարվեց միայն տնտեսական սպառնալիքներով։ Հոկտեմբերի 6-ին նա բանակին հանձնարարել էր անհապաղ խոցել սահմանախախտ թշնամական օդանավերը։ «Անգամ եթե թռչունը հատի Թուրքիայի սահմանը, կհետևի համարժեք պատասխան»,- ասել էր Էրդողանը, եզրափակում է հեղինակը։

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ