Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Մաֆիան ընդդեմ ԻՊ-ի

Մաֆիան ընդդեմ ԻՊ-ի
23.11.2015 | 11:23

Փարիզում կոլումբիական մաֆիայի անդամները, որ միջազգային որոնման մեջ են, սպանել են ավտոմատներով սրճարան ներխուժած ԻՊ երկու զինյալների և փրկել են տասնյակ կյանքեր՝ փակուղու մեջ գցելով պատահարի վայր ժամանած ոստիկաններին: Միջադեպը կատարվել է երեկոյան փարիզյան սրճարաններից մեկում: Հիմա ֆրանսիացի իրավապահների առաջ հարց է կանգնել՝ ի՞նչ անել ձերբակալվածների հետ, որ կանխել էին ևս մեկ ահաբեկչություն մի երկրում, որը դեռ ուշքի չի եկել նոյեմբերի 13-ի ահաբեկիչների հարձակումներից: Ամենայն հավանականությամբ կոլումբիական մաֆիոզիներին կհանձնեն Կոլումբիայի իշխանություններին:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ