Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ռուսաստանը ուժգին հարվածներ է հասցնում ԻՊ-ի դիրքերին

Ռուսաստանը ուժգին հարվածներ է հասցնում ԻՊ-ի դիրքերին
23.11.2015 | 11:19

Ռուսաստանը ուժգին հարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին. հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ևս տուժել է ԻՊ-ի գործողություններից ու հստակեցրել է, որ ահաբեկիչների թվում կան ռուսախոս մարդիկ: Ավելի վաղ Ֆրանսիայի բանակի գլխավոր շտաբի ղեկավար Պիեռ դե Վիլյեն հայտարարել է, որ Ռուսաստանից Վալերի Գերասիմովի հետ քննարկել է Սիրիայում երկու պետությունների զորքերի գործողությունները: Ֆրանսիացի զինվորականներն ընդգծել են, որ Ֆրանսիան և Ռուսաստանն այս փուլում չեն խորհրդակցում միմյանց հետ՝ չնայած ունեն ընդհանուր թշնամի:

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ