Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Թուրքիան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ ՌԴ-ի դեմ

Թուրքիան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ ՌԴ-ի դեմ
23.11.2015 | 11:18

Թուրքիան դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով ԱԽ-ում քննել Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքմենների շրջանները ռմբակոծելու հարցը: Ավելի վաղ դեպքի առնչությամբ Թուրքիայում ՌԴ դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն: Թուրք դիվանագետները ռուս զինծառայողներին մեղադրում են սիրիական Բայըրբուջաք բնակավայրի ռմբակոծման համար, որտեղ սիրիացի թուրքմեններ են բնակվում:

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ